168.am․ Վահե Հակոբյանի կինը ՊԵԿ քննչական վարչությունում է

168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ PARA TV-ի տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինն այս պահին գտնվում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունում:

Էլիզաբեթ Պետրոսյանը 3 ժամից ավելի գտնվում է ՊԵԿ նախաքննական մարմնում, և, ըստ մեզ հասած տեղեկությունների, հայտնի չէ, թե ինչու է նա այնտեղ գտնվում, ու ինչ գործի շրջանակներում են նրան կանչել ՊԵԿ քննչական վարչություն, տեղեկացնում է News.am: