Հումանիտար օգնություն է փոխանցվել ԼՂ կարիքավոր բնակիչներին

Ռուսական խաղաղապահ զորակազմի Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Ակնաբերդ բնակավայրում կազմակերպել են ավելի քան 1000 կգ հումանիտար օգնության փոխանցումը կարիքավոր բնակիչներին:Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հումանիտար օգնությունը ԼՂ է ուղարկվել է ռուսական հասարակական և բարեգործական կազմակերպությունների ջանքերով:

Բազմազավակ ընտանիքներին, հարկադիր տեղահանվածներին և փախստականներին ռուս խաղաղապահները փոխանցել են պարենային փաթեթներ, բժշկական դեղատուփեր և առաջին անհրաժեշտության իրեր:

Բացի այդ, բնակավայրում բուժկետ է բացվել՝ բնակիչներին և տեղահանված անձանց որակյալ բուժօգնություն տրամադրելու համար: Բուժկետում աշխատելու են վիրաբույժ, օտոլարինգոլոգ, ատամնաբույժ, ակնաբույժ և սրտաբան:Բնակավայրում գործող բուժկենտրոնում հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետները խորհրդատվություն և բուժօգնություն են ցույց տվել ավելի քան 100 բնակչի»,- նշված է հաղորդագրությունում, տեղեկացնում է Panorama.am: