Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է News.am:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Գոհունակությամբ արձանագրում եմ, որ իրավիճակը շարունակում է հանգիստ մնալ, շարունակում է համակարգված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հայտարարությունների իրականացման ուղղությամբ:

Արտահայտվել է ԼՂ կարգավորման տարբեր գործոնների շուրջ համակարգման փոխադարձ պատրաստակամություն, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ Ելիսեյան պալատի հաղորդագրության, Ֆրանսիայի պետության ղեկավարն ընդգծել է ռազմագերիների, մարդասիրական աջակցության և մշակութային ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը: «Երկու երկրների նախագահները պայմանավորվել են վերականգնել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ իրավիճակի կայուն կարգավորման հասնելու համար, և առաջիկա օրերին այդ ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն»: