595 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 214 064

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 595-ով և դարձել 214 064։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 13 297 մարդ (-230), կատարվել է 969 969 թեստավորում (+4 277), առողջացել են վարակվածներից 195 701-ը (+801): Գրանցվել է մահվան 4 058 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացնել է 6-ով ու դարձել 1 008, տեղեկացնում է Sputnik Armenia։