Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում վտանգված է 2 հազար հուշարձան

Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում մոտ 2000 հուշարձան վտանգի տակ է հայտնվել: Այս մասին ապրիլի 27-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղարաբաղի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Կարախանյանը, տեղեկացնում է News.am:

Նա հավելեց, որ վտանգված է 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 523 խաչքար, 4 մատուռ, 127 դպրոցական գրադարան, 10 պետական և 2 մասնավոր թանգարան:

Նրա խոսքով՝ թշնամուն է անցել նաև Տիգրանակերտի հնագիտական թանգարան-արգելոցը, գորգերի թանգարանից ավելի քան 800 նմուշ: Բացի այդ, Բաքուն հետապնդումներ է սկսել հնագիտական պեղումների մասնակիցների նկատմամբ: «Այս տարածքներում Ադրբեջանը հայկական մշակույթի հուշարձանների կեղծման և ոչնչացման ինստիտուցիոնալ քաղաքականություն էվարում: Նման գործողությունները կանխելու համար մենք աշխատում ենք Ռուսաստանի խաղաղապահների, ԱԳՆ-ի և միջազգային հանրության հետ, բայց այս ուղղությամբ դեռ շոշափելի արդյունքներ չկան: 2020 թվականի դեկտեմբերի 21-ին նախատեսվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցը Ղարաբաղ, սակայն Ադրբեջանը կանխեց դա», - ընդգծեց Կարախանյանը:

Նախարարը պարզաբանեց, որ Բաքուն մշակութային ցեղասպանություն է իրականացնում՝ նշելով դրա դեմ ակտիվ, գրագետ տեղեկատվական քաղաքականություն վարելու կարևորությունը: