Որոնողական աշխատանքներն այս պահին դադարեցված են

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները երկու օր է, ինչ դադարեցված են։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության խոսնակ Հունան Թադևոսյանը։

«Այս երկու օրերին որոնողական աշխատանքներ չեն իրականացվում՝ պայմանավորված օրեր առաջ տեղի ունեցած դեպքով։ Հիշեցնեմ, որ ականի վրա ռուս խաղաղապահ առաքելության զինվորականներ էին պայթել։ Պայթյունի հետևանքով երկու հոգի վիրավորվել էր։ Այդ պատճառով ռուսական կողմից որոնողական աշխատանքները դադարեցված են։ Բայց առաջիկայում, գուցե հենց վաղը դրանք կվերսկսվեն»,-ասաց Հունան Թադևոսյանը։