2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԿԵ-Ն ՀԻՄՆԱՆՈՐՈԳԵԼՈՒ Է 9,5 ԿՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐ

Ապրիլի կեսերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում սկսել են 2021 թվականի համար նախատեսված երկաթուղային գծերի կապիտալ նորոգման գործընթացը: Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում է կապիտալ վերանորոգել 9,5 կիլոմետր գիծ:

Մասիսի գծային մեքենայացված կայանի անձնակազմն արդեն սկսել է դաշտային աշխատանքները Լոռու մարզում գտնվող Սանահին-Թումանյան վազուրդում: Վերանորոգման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել նաև Ջաջուռ-Ղալթախչի, Պռոշյան-Եղվարդ և Սևան-Ծովագյուղ հատվածներում:

Գծերի կապիտալ նորոգումն ենթադրում է հողաթմբի վերին շերտի նորացում, ռելսակոճային վանդակի ամբողջական փոխարինում՝ փայտկա կոճերի երկաթբետոնե կոճերով փոխարինմամբ:

Ընկերությունն այս տարի նախատեսում է գնել և տեղադրել 28 հազար երկաթբետոնե կոճեր և 15,3 հազար խորանարդ մետր խճաքար:

Միայն 2021 թվականի համար ՀԿԵ-ի ենթակառուցվածքներում նախատեսված ներդրումների չափը կազմում է 2 միլիարդ 773 միլիոն դրամ:

Галерея (5 фото)

Основная тема:
Теги: