2021-04-27 18:38
Լրատվական գործակալություններ
0
Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ. ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՀԱՐՑՈՎ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԴԻՄԵԼ ՍԴ
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Վարչապետի պաշտոնակատարի վերաբերյալ վեճը չի դադարում: Քանի որ կարծիքները լրիվ հակասում են միմյանց, իսկ իշխանական թևը բացառում է որևէ կառուցողական քննարկում, ապա հարցի իրավական լուծումը գտնվում է Հանրապետության նախագահի լիազորությունների տիրույթում:
Նա կարող է, իսկ իմ կարծիքով՝ պարտավոր է, դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության 168 հոդվածի 4-րդ կետի և Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 75 հոդվածի կարգով՝ պարզելու, թե արդյոք ստեղծված իրավիճակում հրաժարական ներկայացրած վարչապետը կարող է լինել վարչապետի պաշտոնակատար, թե՝ ոչ:
Հ.Գ. Դատելով որոշ թերզարգացածների նյարդային լարումներից, այս հարցին մեր մոտեցումները հիմնավոր են և այն վրիպել է իշխանական «վայ» իրավաբանների աչքից»։