2021-04-28 18:33
Լրատվական գործակալություններ
Արթուր Դանիելյանն՝ իր և Ալեն Սիմոնյանի դատական գործի մասին
Այսօր դատարանի նկատմամբ անարգանք դրսևորվեց, լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը՝ մեկնաբանելով իր և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ծեծկռտուքի գործով դատական նիստի հետաձգումը։
Նրա խոսքով՝ դատախազն ու Ալեն Սիմոնյանը նիստի մասին պատշաճ կերպով ծանուցվել էին, բայց ինչ-որ պատճառաբանություններով չէին ներկայացել:
«Հաջորդ նիստը հունիսի 29-ին է: Ենթադրում եմ, որ այստեղ էլ քաղաքական ենթատեքստ կա: Ուզում են սպասել, տեսնել՝ ինչ կլինի հունիսի 20-ից հետո, որ հետո ավելի թեթև ու մաքուր խղճով դատեն, կամ հակառակը», - նկատեց Դանիելյանը:
Նա նաև նշեց, որ դատավորի անաչառության հետ կապված որոշակի հարցեր կան, տեղեկացնում է Aysor.am-ը: