SkyUp ավիաուղիներն Օդեսա- Երևան- Օդեսա ուղիղ չվերթեր կիրականացնի

SkyUp ավիաուղիներն Օդեսա-Երևան-Օդեսա երթուղով չվերթեր կիրականացնի։ Ինչպես հայտնում է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն, սույն թվականի ապրիլի 28-ից Օդեսա- Երևան- Օդեսա երթուղով չվերթեր մեկնարկեց, որոնք մինչև հունիսի 1-ը կիրականացվեն շաբաթական մեկ, իսկ հունիսի 1-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը», – նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: