Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ԱՊԻԿԱՐ ՏԳԵՏՆԵՐՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՈՐՈՇԵՑԻՆ ՓՉԱՑՆԵԼ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Այս ապիկար, հիմար ու տգետ ապուշները այս անգամ որոշեցին փչացնել հայ-հնդկական հարաբերությունները և իրենց չհաշվարկված քայլով՝ Գանդիի արձանի հապճեպ տեղադրմամբ, սկիզբ դրեցին մեր երկու ժողովուրդների միջև առկա դարավոր բարեկամության տակ ականապատման խիստ վտանգավոր գործընթացին։
Այ տհասներ,
1. Ակնհայտ է, չէ՞, որ Գանդիի արձանը Հայաստանի առկա իրավիճակում իր սիմվոլիզմով ավելի շատ իրեն Գանդիի տեղ դրած դավադիր վիժվածքի, քան բարեկամ հնդիկ ժողովրդի մեծարումն էր։
2. Եթե ուզում էիք հնդիկ ժողովրդին մեծարեիք, ինչու՞ չգտաք առավել ընդունելի լուծում։
3. Հանրային կարծիքի ճիշտ ձևավորման վրա ո՞վ պիտի աշխատեր։
4. Դուք բացառիկ ապուշ եք, քանզի փչացրել եք հարաբերությունները ոչ միայն Մոսկվա-Վաշինգտոն-Բրյուսել, այլև Պեկին-Դելի-Իսլամաբադ եռանկյան բոլոր կողմերի հետ։
5. Մոտ երկու հազար հնդիկ ուսանողները մեր բուհական համակարգի լրջագույն ձեռքբերումն են։ Ո՞նց եք պատրաստվում հարթել ձեր եփած շիլա-շփոթը»։