2021-04-29 14:59
Լրատվական գործակալություններ
ԱԱԾ տնօրենի տեղակալը` Մեղրիի միջանցքի մասին
ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ այս պահին Մեղրիի միջանցքի մասին խոսակցություն չկա։
«Իրենք շատ բան կարող են խոսել, բայց միջանցքի մասին ընդհանրապես խոսակցություն չկա, չէր էլ կարող լինել»,– ասաց նա։
Մելքոնյանի խոսքով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ գործող հանձնաժողովն ուղղակի ուսումնասիրում է լոգիստիկ ճանապարհների հնարավոր տարբերակները։
«Կարող են լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ թե միջանցքի հետ կապված հարցեր»,– ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։