2021-04-29 17:06
Լրատվական գործակալություններ
0
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՄՆ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ԱՄՆ-ն մտադիր է շրջանցել 907-րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Հիշեցնեմ, որ «Ազատության աջակցության ակտ»-ով արգելվում է Ադրբեջանին ընդհանրապես օգնություն ցուցաբերել: Միաժամանակ, նախագահը լիազորված է շրջանցել օրենքը և աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, և յուրաքանչյուր տարի մարտ-ապրիլ ամիսներին շրջանցում է այդ օրենքը՝ սկսած 2001 թվականից:
Այլ հարց է, որ Բայդենը խոստացել էր վերանայել այս օգնությունը, սակայն մենք այդ ուղղությամբ, ինչպես և բոլոր այլ ուղղություններով չենք աշխատել»,- գրել է Սարգսյանը: