2021-04-30 13:25
Լրատվական գործակալություններ
Մանկական երկաթուղի տանող թունելում ծուխ է առաջացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի մանկական երկաթուղի տանող թունելը լցվել է ծխով, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները:
Այս մասին ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Այս պահին թունելը ծխով լցված է, 4 մարտական հաշվարկ դեպքի վայրում աշխատում է: Ծխահեռացում է իրականացվում, կրակ չկա»,- նշել է Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ ծխահեռացումից հետո միայն հնարավոր կլինի պարզել պատճառը: