2021-04-30 13:42
Լրատվական գործակալություններ
Թաթոյան. Համավարակի շրջանում գլխավոր խնդիրների մեկը դարձել է աշխատողների իրավունքները
Հայաստանում համավարակի շրջանում գլխավոր խնդիրների մեկը դարձել է աշխատողների իրավունքները: Այս մասին այսօր՝ապրիլի 30-ին, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին Օմբուդսմենի գրասենյակի կատարած աշխատանքի մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ խոսքը աշխատավարձերի վճարման մասին է:
«Հաճախ մարդկանց պարզապես զրկել են աշխատավարձից: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ նրանց ստիպել են գնալ վճարովող կամ չվճարվող արձակուրդ»,-ասաց Թաթոյանը, տեղեկացնում է News.am-ը: