ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ երրորդ նախագահը անդրադարձել է նաև հարցին՝ թե ինչու է իր հրաժարականի տեքստում ասել՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի։



Սերժ Սարգսյանը նաև պատմել է, որ իր հրաժարականի տեքստը կարդալուց հետո Կարեն Կարապետյանը խնդրել է մի հատված հանել։

Հիշեցնենք, որ Մհեր Մկրտչյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երրորդ նախագահը խոստացել է իր հետ զրուցել 2018թ. ապրիլյան իրադարձությունների մասին։

Ֆիլմի պրեմիերայից հետո ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր
«Իշխանություն» ֆիլմի պրեմիերային ես պատահական չէի հայտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին: Ես եմ հրավիրել, ես եմ փոխանցել հրավիրատոմսը ու դիմավորել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց:

Ֆիլմում իմ ստեղծած կերպարներից մեկն էլ նախագահի կերպարն է, և ես ունեի հնարավորություն ֆիլմը դիտելու ընթացքում հարցեր տալու նրան:

Իսկ հարցերը նոր հարցեր ծնեցին: Պայմանավորվեցինք խոսել ֆիլմի մեջ տեղ գտած իրականի և ոչ իրականի մասին, ֆիլմի իշխանության և իրական իշխանության մասին: Ու ոչ միայն՝ 2018-ի մասին, մարդկանց մասին... ես ունեմ հարցեր, մենք բոլորս ունենք հարցեր... Նկարահանելու ենք մեր զրույցը: Ես լրագրող չեմ, մեր զրույցը էդ տեսանկյունից կլինի ոչ պրոֆեսիոնալ, բայց անկեղծ»։