2021-05-01 11:20
Լրատվական գործակալություններ
Կրակոցներ ու դանակահարություն Թոխմախի գերեզմանատանը
Այսօր՝ մայիսի 1-ին, «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում` Թոխմախի գերեզմանատանը, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 00։20-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի` հրազենային վնասվածքներով, 1 հոգի էլ դանակահարված։
Ըստ տեղեկությունների` վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթի և Մալաթիայի թաղապետները։
Ոստիկաները պարզել են դեպքի վայրը (Թոխմախի գերեզմանատուն), որտեղ հայտնաբերել են ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ, արնանման հետքեր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։