Զատկահացեր են օծվել Ղարաբաղում գտնվող ռուսական ռազմական անձնակազմի համար

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման հիմնական կետում սննդի սպասարկման մասնագետները սկսել են նախապատրաստվել Քրիստոսի հարության տոնակատարությանը: Զատկի նախօրեին զինվորական անձնակազմի համար պատրաստվել և օծվել են Զատկահացեր և Զատկի ձվեր: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների համար Զատկի տոնի նախօրեին խոհարարները պատրաստելու են շուրջ 2000 զատկահաց, որոնք առաքվելու են բոլոր 27 դիտակետերին, որոնք տեղակայված են ինչպես Լաչինի միջանցքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման ողջ գծի երկայնքով և օրվա ընթացքում կզարդարի տոնական սեղանը:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է՝ վերահսկելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի առանցքը կազմված է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումներից, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը: