Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիները մարտական հենակետեր են կառուցում

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիները երկու օր առաջ շինարարական տեխնիկա են բերել, մարտական հենակետեր են կառուցում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

«Երեկ չէ առաջին օրն են տեխնիկան բերել, բայց այնպես չէ, որ ադրբեջանցիները մեր տարածքում են մարտական հենակետեր կառուցում։ Սահմանազատման աշխատանքներից հետո այդ տարածքը համարվում է իրենց սահմանը, նախկինում կար պայմանավորվածություն, որ իրենք չգան այդտեղ կանգնեն, մենք էլ չկանգնենք, ուղղակի դրոշները լինեն, բայց իրենք եկան։ առաջիկայում, երբ եղանակային պայմանները թույլ տան, մենք էլ մեր հենակետերն ենք կառուցելու՝ 5-10 մետր հեռավորության վրա։ Մեր դիրքերն ամրացնելու ենք կանգնենք, որ իրենց դիմացը փակենք, որ իրենց արածը նպատակին չծառայի»,-ասաց Շադունցը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ ընդանուր իրավիճակը հանգիստ է, բայց ոչ այնպես, որ այդ ուղղությամբ չմտածեն։

«Պետք է զգոն լինենք ու մեր տեղում լինենք ասաց նա»,- ասաց նա։