2021-05-03 13:43
Լրատվական գործակալություններ
Որոնողական աշխատանքներն այսօր կշարունակվեն՝ Վարանդայի տարածքում
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների կամավորների կամ քաղաքացիական անձանց աճյունների որոնման աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
2020 թվականի նոյեմբերի13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 1552 աճյուն։
Որոնողական աշխատանքների ընթացքում ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել աճյունների փոխանակում, տեղեկացնում է Փաստինֆո-ն։