2021-05-03 15:02
Լրատվական գործակալություններ
Վրաստանում սահմանափակվում է քաղաքային տրանսպորտի երթևեկությունը
Այսօրվանից մինչև մայիսի 12-ը ամբողջ Վրաստանում քաղաքային տրանսպորտը չի երթևեկի: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Որոշումը կայացրել է միջգերատեսչական համակարգող խորհուրդը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակներում:
Բացի այդ, շարժունակությունը նվազեցնելու համար մայիսի 4-11-ը Վրաստանում արձակուրդ է հայտարարվել:
Միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը չի սահմանափակվում, տեղեկացնում է Panorama.am-ը: