«Իմ քայլի» պատգամավորը կհերքի Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները

ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը հերքելու են Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները և վճարելու են 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում, այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն՝ ամբողջ գումարը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Շնորհակալ եմ Դատարանին (դատավոր՝ Արթուր Ստեփանյան) արդար և օբյեկտիվ դատական ակտի համար։

Այլևս իրողություն է, որ Արմեն Գևորգյանը կապ չունի իրեն վերագրվող արարքների հետ, իսկ պատգամավորին և փաստաբանին պետք է հարց հղել Ադրբեջանի լրտես հանդիսացող անձի խոսքերը տարածելով՝ ինչ խնդիր են լուծել», - նշել է փաստաբանը, տեղեկացնում է Aysor.am։