ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՍԲԵՐԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Այսուհետ Ռուսաստանի Սբերբանկի մոբայլ հավելվածի բոլոր հաճախորդերը կկարողանան հաշված վարկյանների ընթացքում գումար փոխանցել Արդշինբանկի հաճախորդների հաշվին: Ակնթարթային դրամական փոխանցումներն իրականացվում են СберБанк онлайн հավելվածի միջոցով, փոխանցումն ուղարկելու համար բավարար է իմանալ միայն փոխանցումն ստացողի հեռախոսահամարը:

Փոխանցումը ստանալու համար Արդշինբանկի հաճախորդը պետք է ուղարկողին տրամադրի Բանկում գրանցված իր հեռախոսահամարը: Ուղարկողին անհրաժեշտ է մուտք գործել СберБанк онлайн հավելվածի «Платежи – За рубеж – По номеру телефона на карту/счет» բաժինը և ընտրել Արդշինբանկը:

Օրական կարելի է փոխանցել մինչև 50,000 ռուբլի: Փոխանցված գումարը մուտքագրվում է Արդշինբանկի հաճախորդի հաշվին ստացողի հաշվի արժույթով:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Основная тема:
Теги: