Վարանդայի շրջանում որոնումների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի շրջանում այսօր՝ մայիսի 3–ին, իրականացված որոնումների արդյունքում, Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9կմ) հարակից տարածքից հայտնաբերվել է ռազմական գործողության մասնակցի ևս մեկ աճյուն: Այս մասին News.am-ը տեղեկացավ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք, որ վերջին տվյալներով, զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553–ն է։