Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակցի. փաստաբանը լքեց նիստերի դահլիճը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանին:
Նա նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակցից պահանջում է հրապարակայնորեն հերքել այն տեղեկությունը, որը զրպարտություն է համարում, և ներողություն խնդրել վիրավորանքի համար: Խոսելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին ՝ Մանուկյանը հայտարարել է. «Քոչարյանը պաշտպանվելու համար օգտագործում է գողացված փողերը», «ապօրինաբար դուրս է բերել մշակութային արժեքները», «նա գողացել է իշխանությունը»:
Մանուկյանի փաստաբան Տիգրան Եգորյանն այսօր դատական նիստի ժամանակ նշեց, որ թվարկված բոլոր արտահայտությունները գնահատողական դատողություններ են, որոնց համար բավարար հիմքեր են եղել:
Մանուկյանն էլ վստահեցրեց, որ Քոչարյանին վիրավորելու, զրպատելու բացարձակ մոտիվացիա չի ունեցել և չունի, իր բոլոր հայտարարությունները վերաբերում են միայն նրա պաշտոնավարման տարիներին:
ՀԱԿ փոխնախագահի խոսքի ընթացքում Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը հայտարարեց, որ լքում է դահլիճը, քանի որ նրա ելույթը գործի հետ կապ չունի:
Քոչարյանն ինքը նիստին չէր մասնակցում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։