Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՍՊԱՆՎԱԾ ԳԵՐԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ. ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏԱԿԱՆՔԸ ԼՌԵԼ Է ԵՎ ՁԵՎԱՑՐԵԼ, ԹԵ ՈՉԻՆՉ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ

Երեկ ՄԻԵԴ-ում մեր գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը հրապարակել են ադրբեջանական գերության մեջ սպանված 19 հայերի անունները: Այս մասին Թելեգրամի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը.

«Իշխանական տականքը լռել է և ձևացրել, թե ոչինչ տեղի չի ունեցել: Ինքը՝ Նիկոլը, խոսում է ամեն ինչի մասին, բացի գերիների հարցից: Խորհրդարանը ևս քննարկում է ամեն ինչ, բացի այդ հարցից: Եվ կեղծում զոհվածների, վիրավորների, անհետ կործաների թիվը:

Մեր իշխանական, մերձիշխանական և ընդդիմադիրներին հետաքրքրում են ընտրությունները, այլ ոչ թե մարդկանց ճակատագրերը:

Հասարակությունը կամ չի նկատել կամ էլ չի ցանկացել նկատել այն, որ Փաշինյանը նրանց վերածել է անտարբեր մարդկանց, որոնց լուռ համաձայնությամբ կատարվում են այդ ստորությունները:

Եվ երբ այդ քաղաքական դաշտը նշանակի մեղավորվներին՝ ընտրություններին ավելորդ ձայներ ստանալու համար, նրանցից հարցրեք՝ «Իսկ ի՞նչ եք դուք արել, երբ իմացել եք ձեր տառապյալ հայրենակիցների մասին»»:

News.am