ԱԺ-ն փակ նիստում քննարկում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերը: Այսօր առավոտյան նախ քվեարկության դրվեցին և ընդունվեցին նախօրեին քննարկված հարցերը, որից հետո խորհրդարանն անցավ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկմանը:

 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «ԱԺ պատգամավորների միջնորդությամբ զեկույցը կլսվի և քննարկումը կկատարվի փակ նիստում: Աշխատակազմին խնդրում եմ անջատել ուղիղ հեռարձակումը»:

Հիշեցնենք, որ խորհրդարանի օրակարգում են նաև Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը, «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը, «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը, և այլ հարցեր: