493 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 217 900

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 493-ով և դարձել 217 900։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 134 մարդ (+28), կատարվել է 1 000 909 թեստավորում (+3 954), առողջացել են վարակվածներից 201 559-ը (+452): Գրանցվել է մահվան 4 178 դեպք (+13)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը նույնն է մնացել` 1 029, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։