Նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ

Նորա Կարապետյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի ապրիլի 26-ի ԲԴԽ-26-Ո-40 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանին նշանակել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում, տեղեկացնում է News.am: