2021-05-06 14:50
Լրատվական գործակալություններ
Հայաստանում նախատեսվում է «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արտադրություն հիմնել
Հայաստանում առաջիկայում «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արտադրություն կհիմնվի։ Այս մասին այսօր Երևանում հայտարարել է ՀՀ-ում աշխատանքային այցով գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք այսօր քննարկել ենք Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ ջանքերը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում,– ասաց Լավրովը,– Հայաստան առաջիկայում կներկրվի «Սպուտնիկ-V» պատվաստանյութի ևս 1 մլն չափաբաժին։ Եվ այժմ քննարկվում է նաև Հայաստանում «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արտադրություն հիմնել»։
Լավրովը հիշեցրեց, որ Ռուսաստանից արդեն մի քանի հազար չափաբաժին «Սպուտնիկ-V» պատվաստանյութ է ներկրվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։