2021-05-06 20:34
Լրատվական գործակալություններ
Տրանսպորտային ընկերությունների բողոքի ակցիան
Տուրիզմի ոլորտում զբաղված տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներն այսօր՝ մայիսի 6-ին, Երևանում բողոքի ակցիա են անցկացնում:
Նրանք պահանջում են, որպեսզի բանկերն ընդառաջեն և հետաձգեն վարկերի մարման ժամկետները:
Ակցիայի մասնակիցներին խնդրում են սպասել կառավարության որոշմանը, որով, ինչպես ակնկալվում է, կերկարաձգվի սուբսիդավորված վարկերի աջակցության 25-րդ ծրագրի գործողության ժամկետը:
Ցուցարարները դժգոհություն են հայտնել պետական կառավարումից:
«Մենք թույլ չենք տա մարդկանցից խլել իրենց տները: Պետք է ժամանակ տալ: Եթե մեր ձայնը լսելի չլինի, ապա մենք 500 մեքենայով կարգելափակենք ամբող քաղաքը»,-նշեց ցուցարարներից մեկը, տեղեկացնում է News.am-ը: