356 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 218 681

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 356-ով և դարձել 218 681: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 129 մարդ (-699), կատարվել է 1 008 307 թեստավորում (+3 434 ), առողջացել են վարակվածներից 203307-ը (+1034): Գրանցվել է մահվան 4 209 դեպք (+17)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը ավելացել է 4-ով ու դարձել 1 036, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։