2021-05-07 13:30
Լրատվական գործակալություններ
Ալիևը Շուշին հռչակել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշի քաղաքը հռչակել է երկրի մշակութային մայրաքաղաք, տեղեկացնում է Aysor.am-ը:
Համապատասխան հրամանը հրապարակվել է ուրբաթ Ադրբեջանի նախագահի կայքում:
Հրամանի նպատակն է՝ «վերականգնել Շուշիի պատմական տեսքը, ներկայացնել աշխարհին որպես Ադրբեջանի հարուստ մշակույթի, ճարտարապետության և քաղաքաշինության փայլուն մարգարիտ»: