2021-05-07 17:25
Լրատվական գործակալություններ
Արման Թաթոյանը հրաժարական տալու մտադրություն չունի
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Պաշտպանի աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
«Պաշտպանն առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով»,– նշեցին ՄԻՊ աշխատակազմից: