Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՀԻՄԱ ԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ԹՈՒՅԼ ԵՄ ՏԱԼԻՍ
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նամակ է հրապարակել:
«Մի քանի օր առաջ իմ հին ընկերը վերադարձավ Արցախից, ուր մեկնել էր վերջին պատերազմի իր գործընկերներին այցելելու համար: Ինձ համար կարևոր է, որպեսզի դուք զգաք նույնը, ինչ ես, ուստի ես փոխանցում եմ նրա նամակը առանց կրճատումների:
«Լավ է, եղբայր,
Ուզում էի զանգահարել քեզ Արցախից վերադառնալուն պես, իսկ հետո հասկացա, որ խոսելով կամ չաթ անելով մենք արագ կհեռվանանք թեմայից, իսկ ինձ համար կարևոր է փոխանցել մթնոլորտը:
Միանգամից ասեմ՝ տպավորությունը ծանր է: Ես սովոր էի, որ այնտեղ սովորական մարդիկ, նույնիսկ՝ պատերազմից առաջ, աղոթում էին Ռուսաստանի վրա, և հիմա, երբ գնում էի այնտեղ, մտածում էի՝ ինչ կենսահաստատ բան ասել նրանց. ինձ թվում էր ՝ ասելով, որ մենք պարտվեցինք պատերազմը, բայց հիմա դուք համարեք, որ արդեն Ռուսաստան եք, ես ինչ-որ կերպ կքաղցրացնեմ հաբը: Ոչ մի դեպքում:
Ամենակարևորը, ինչը բառացիորեն կախված է օդում՝ միշտ ուղեկցող գարշահոտության նման, խոցելիությունն է: Այն սկսվում է բանիմաց մարդկանց խորհուրդներից, ովքեր ինձանից խոստում են վերցրել, որ Տեղից մինչև Ստեփանակերտ ես կանգ եմ առնելու միայն անցակետերում և դուրս չեմ գալու ավտոմեքենայից, վերջացրած նրանով, որ դու անցնում ես Շուշիի մուտքի մոտ գտնվող ադրբեջանական անցակետի կողքով:
Բոլոր խոսակցությունները ներծծված են կոտրվածությամբ: Շուշեցի իմ ծառայակիցը ծառայության ավարտից 3 ամիս անց կամավորագրվեց բանակ՝ 3 տարվա պայմանագրով: Ասում է, որ աշխատանք չկա, իսկ բանակը կայուն եկամուտ է: Զորամասի ծառայակիցներն ասում են, որ ծառայությունն, որպես այդպիսին, ավարտվել է. այնտեղ ժամանակ են սպանում, նրանք այլևս մարտական առաջադրանքներ չունեն: Սպաներին, ինչպես դպրոցականներին, օրվա մեջ մի քանի շարք են կանգնեցնում՝ համոզվելու համար, որ բոլորը տեղում են և ոչ ոք չի գնացել իր գործերով: Պատերազմի ժամանակ մեր պահած դիրքներն առանց մեկ կրակոցի հանձնվեցին ադրբեջանցիներին, և այժմ սարքում են նորերը՝ ծուլորեն և աշխատելով համարի վրա: Զորանոցները դադարել են բուրալ քրտինքով և գուլպաներով, փոխարենը վաքսի և ժավելի հոտ է գալիս:
Որքանով հասկանում եմ, տնտեսությունը կանգնած է: Լաչինի միջանցքի 100 կմ ընթացքում ես հանդիպեցի 20-30 ավտոմեքենա: Նույնքան՝ Հյուսիս-Հարավ մայրուղու ողջ երկայնքով. ճիշտ իտալական սուպերքարի գովազդից վարորդի աննկարագրելի զգացողությունն էր, երբ մեն-մենակ ընթանում ես լեռնային օձաձև ճանապարհով: Վանք գյուղում ես հյուրանոցի միակ հյուրն էի: Ռեստորաններում (բացառությամբ ամենապոպուլյարներից) մենյու չեն տալիս. սովորաբար մթերքները գնում են պատվերն ընդունելուց հետո:
Մարդիկ 68 հազար դրամ են ստանում, և շատերը գոհ են դրանից: 100-150 հազար աշխատավարձը լավ է համարվում: 300 հազար աշխատավարձը, ինչպես բանակում են ասում, երազելու բան է: Հասարակական սեկտորից դուրս պարզապես աշխատանք չկա: Տիրոջ հրամանով անվճար բնակարանների և այլ բարիքների մասին խոստումների նկատմամբ առանձնապես հավատ չկա, հիմնականում՝ շինարարության գործընթացում գողության, քավորության և կոռուպցիայի մասին սովորական պատմությունների պատճառով: Անուններ են տալիս:
Պատմությունները միայն քաղաքականության մասին են: Երբ փորձում ես փոխել թեման, ամեն ինչ վերադառնում է դրան: Հայհոյում են Նիկոլին՝ շատ զգուշորեն մեղադրելով մեզ, որ մենք նրան բերեցինք իշխանության և չկարողացանք վռնդել: Արայիկի մասին լռում են: Կամ չեն ցանկանում դա քննարկել ինձ՝ օտարից հետ, կամ մեկ այլ պատճառով: Հույսները դնում են խաղաղապահների վրա: Հսկայական քանակությամբ լրիվ վայրի կոնսպիրոլոգիական լուրեր են պտտվում, որ շուտով կսկսեն ռուսական անձնագրեր տալ, որ այնտեղ ռուսական բազա կլինի, որ Պուտինը գաղտնի հանդիպել է Արայիկի հետ և նման այլ բաներ: Ինչպես միշտ, բոլորը հույս ունեն, որ ինչ-որ մեկն անպայման կլուծի բոլոր խնդիրները: Ցանկալի է՝ առանց իրենց անմիջական մասնակցության:
Բայց եթե կարճ՝ ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ Արցախն վերջնականապես կորսված է: Ինձ չէր լքում միտքը, որ Նախիջևանի հայերը հենց այդպես են իրենց զգացել, երբ հայտնվել են Խորհրդային Ադրբեջանի կազմում: Խոցելի, աղքատ՝ կա՛մ աքսորի, կա՛մ բռնի ձուլման հեռանկարով: Ազերները կարողանում են նման իրավիճակներից առավելագույնը քամել: Նրանք մեզ դուրս վռնդեցին Բաքվից և Կիրովաբադից: Նախիջևանից: Եվ եթե այսպես գնա, նրանք մեզ դուրս կմղեն նաև Արցախից: Կամ նույնիսկ՝ Հայաստանից:
Հետ նայելով՝ ես հասկանում եմ, թե ինչպես է նիկոլիզմը փոխել ինձ: 2018-ին ես թույլ էի տալիս, բայց չէի ենթադրում, որ պատերազմ է լինելու: 2020-ի հուլիսին ես հասկացա, որ պատերազմ է լինելու, բայց թույլ չէի տալիս, որ մենք կպարտվենք: Պատերազմի ժամանակ ես հասկացա, որ մեզ պարտություն է սպասվում, բայց թույլ չէի տալիս, որ հանձնվելու ենք: Երբ մեզ ստում էին Շուշիի մասին, ես հասկանում էին, որ մենք հանձնվում ենք, բայց թույլ չէի տալիս, որ Նիկոլը կզբաղվի կարգավորմամբ: Իսկ, ահա, հիմա ես թույլ եմ տալիս ամեն ինչ՝ նույնիսկ ամենաֆանտաստիկ հոռետեսական սցենարները»: