2021-05-08 09:35
Լրատվական գործակալություններ
Գագիկ Սուրենյան․ Հայաստանում ֆիքսվել է մի երևույթ, որը կոչվում է «գալո»
Մայիսի 7-ին հանրապետության մի շարք վայրերում, այդ թվում նաև Երևանում ֆիքսվել է մի երևույթ, որը օդերևութաբանության մեջ կոչվում է գալո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:
Նշենք, որ «գալոն» լուսավոր, գունավոր շրջանակ է, արեգակի կամ լուսնի շուրջը նկատվող բիծ, որն առաջանում է բարձր ամպերի սառցե բյուրեղներում լույսի բեկումից կամ անդրադարձումից, տեղեկացնում է News.am-ը: