178 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 219 270

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 178-ով և դարձել 219 270: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 9 419 մարդ, կատարվել է 1 014 891 թեստավորում, առողջացել են վարակվածներից 204 578-ը: Գրանցվել է մահվան 4 234 դեպք (+9)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը ավելացել է 1-ով ու դարձել 1 039, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։