Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն Արցախում նշել է Հաղթանակի օրը
Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը նշել է Հաղթանակի օրը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։ Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին տոնական միջոցառմանը մասնակցել են ավելի քան 450 խաղաղապահներ։
Հանդիսավոր միջոցառման մեկնարկին դուրս է բերվել Հաղթանակի դրոշը, որի բնօրինակը 1945 թ. Մայիսի 1-ին Բեռլինում Կարմիր բանակի զինծառայողները բարձրացրել են Ռայխստագի շենքի տանիքին։
Խաղաղապահներին իր տեսաուղերձում շնորհավորանքներ է հղել ՌԴ Պաշտպանության նախարար, Ռուսաստանի հերոս, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։
Շնորհավորական խոսքով ռուսաստանցի զինծառայողներին դիմել է նաև զորախմբի հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
«Հաղթանակի օրը համազգային հպարտության և հերոս–ազատագրողների հավերժ հիշատակի օրն է, - ասել է Մուրադովը,– Իրենց կյանքը հայրենիքին նվիրած Հայրենական մեծ պատերազմի զինվորների և հրամանատարների սխրանքը մեզ համար քաջության, հերոսության և հայրենիքին անձնուրաց նվիրվածության օրինակ է` հայրենասիրկան կրթությունն ուղղորդող ամենակարևոր վեկտորը»։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը:
ՌԴ ԶՈՒ 20 զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով:
Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո զինվորականների համար կազմակերպվել է տոնական համերգ` պատերազմական տարիների պարերով, երգերով ու բանաստեղծություններով։