2021-05-11 11:19
Լրատվական գործակալություններ
Ռուս խաղաղապահները վերահսկում են Լաչինի միջանցքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ամենօրյա ռեժիմով պարեկություն է իրականացնում Լաչինի միջանցքում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
«Լաչինի միջանցքը Ստեփանակերտ քաղաքը Հայաստանի հետ կապող ճանապարհն է։ Ռուսական խաղաղապահ զորակազմը, համաձայնագրերին համապատասխան, իրականացնում է դրա վերահսկողությունը։ Վերահսկվում է ոչ միայն ճանապարհը, այլև դրա մերձակայքը՝ մինչև 5 կմ լայնությամբ»,- հայտնել է ռազմական ոստիկանության ստորաբաժանման սպա, փոխգնդապետ Իվան Կուզմինը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկության երթուղիների երկարությունը կազմում է մոտ 50 կիլոմետր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: