Կազանի դպրոցներից մեկում հրաձգության արդյունքում ուսուցիչ և վեց երեխա է սպանվել

Կազանի դպրոցում կրակոցների արդյունքում, նախնական տվյալներով, վեց երեխա և ուսուցիչ է սպանվել, հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրն արտակարգ ծառայություններում:

«Նախնական տվյալներով՝ կրակոցների արդյունքում սպանվել է մի ուսուցիչ և վեց երեխա»,- հայտնել է գործակալության աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու անհայտ անձ կրակ են բացել Կազանի Ֆայզի փողոցում գտնվող դպրոցում, կան տուժածներ:

Նախնական տվյալներով՝ հրաձգությունն ուսումնական հաստատությունում դեռահաս է կազմակերպել, նրան բերման են ենթարկել:

«Կրակողներից մեկը, ըստ նախնական տեղեկությունների, 17-ամյա դեռահաս է: Նա արդեն ձերբակալվել է»,- նշել է աղբյուրը, տեղեկացնում է News.am-ը: