Կազանի դպրոցներից մեկում կրակոցների արդյունքում տուժել է 32 մարդ

Կազանի դպրոցներից մեկում կրակոցների արդյունքում վիրավորվել է 32 մարդ, նրանց տեղափոխում են հիվանդանոցներ, երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության կրթության նախարարության աղբյուրը: 32 տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Նրա խոսքով՝ Կազանի դպրոցում, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, խուճապի կոճակից ազդանշանը հասել էր 09: 25-ին, կրակոցները սկսվել էին 09:20-ին: Այդ ժամանակ դպրոցում կար 714 երեխա, մոտ 70 աշխատակից, որոնցից 52-ը՝ ուսուցիչ:

Ավելի վաղ Աղետների բժշկության հանրապետական կենտրոնի օպերատիվ-դիսպետչերական բաժանմունքում հաղորդվել էր շուրջ 12 հոսպիտալացված երեխաի և մի մեծահասակի մասին: Ըստ կենտրոնի տվյալների՝ նրանք տեղափոխվել են Հանրապետական կլինիկական հիվանդանոց և թիվ 7 հիվանդանոց, տեղեկացնում է News.am: