ՔՊ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Պապիկյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ հանրային կապերի համակարգող, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նա ասաց, որ ՔՊ նախընտրական շտաբը համակարգելու են Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:

Ալեքսանյանը հայտնեց, որ առաջիկայում կհրապարակվի նաև նախընտրական ցուցակը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարգախոսն է ՝«Ապագա կա»: