Դավիթ Բաբայան․ Ահաբեկչությունն ազգություն չունի

«Դա սարսափելի է: Անմեղ մարդիկ են զոհվել: Ահաբեկչությունն ազգություն չունի: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է ահաբեկչությունը և բազմիցս բախվել ենք դրան:

Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է ահաբեկչությունը, որն աջակցվում և ֆինանսավորվում է պետական մակարդակով: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մոլորակի բոլոր տարածաշրջաններից ուղարկված բոլոր տեսակի ահաբեկիչները 44 օր բացահայտ կռվում էին Արցախի Հանրապետության դեմ:

Մենք խորապես վշտացած ենք Կազանում տեղի ունեցածի համար»,- News.am-ի հետ զրույցում հայտարարել է Բաբայանը:

Մայիսի 11-ին Թաթարստանի մայրաքաղաքում 19-ամյա մի ուսանող կրակ էր բացել Ջաուդաթ Ֆայզիի փողոցում գտնվող ուսումնական հաստատության վրա: Զոհվել է ութերորդ դասարանի յոթ աշակերտ և նրանց ուսուցիչը: Կան շատ վիրավորներ: