2021-05-12 08:03
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արևևլյան Երուսաղեմում ապաէսկալացիայի կոչ է արել
Իսրայելի անվտանգության ուժերը պետք է դրսևորեն առավելագույն զսպվածություն: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը:
«Գլխավոր քարտուղարը լրջորեն մտահոգված է իրավիճակի սրմամբ օկուպացված պաղեստինյան տարածքում և Իսրայելում՝ ներառյալ Գազայում վերջին էսկալացիան, որը խորացնում է լարվածությունն ու բռնությունն օկուպացված Արևելյան Երուսաղեմում:
Անթույլատրելի է Իսրայելի բնակավայրերի ուղղությամբ անկանոն հրթիռակոծությունն ու հրետակոծությունը: Այդ աճող էսկալացիան անհրաժեշտ է անհապաղ կանգնեցնել:
ՄԱԿ-ն աշխատում է բոլոր համապատասխան կողմերի հետ իրավիճակի անհապաղ ապաէսկապացիայի ուղղությամբ»,-նշել է նա, տեղեկացնում է News.am-ը: