Իսպանացի պատգամավորներն Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին

Իսպանիայի Կոնգրեսի մի խումբ պատգամավորներ ու սենատորներ հայ գերիների վերադարձի պահանջով բողոքի ակցիա են անցկացրել Իսպանիայի խորհրդարանի շենքի դիմաց։

Ինչպես հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանատունը, նրանք այդկերպ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին։

««Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով այսօր նրանք միասին լուսանկարվել են Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև»,– ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։