«Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը հասել է Հայաստան

14 հազար երկրորդ դեղաչափ «Սպուտնիկ-V» պատվաստանյութն այս գիշեր հասավ Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Նույն պատվաստանյութի համապատասխան քանակի առաջին դեղաչափն արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին, ու ռիսկի խմբերի քաղաքացիները ստանում են իրենց պատվաստումները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստումների գործընթացը, ինչպես նաև պատվաստանյութերի նոր խմբաքանակների ներկրումը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։