Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐԻՑ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ ՆՈՐ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ

Լավրովի Բաքու այցելությունից առաջ, ընթացքում և հետո Ալիևը մի քանի անգամ ասեց, որ Հայաստանը պետք է կատարի իր խոստումը և միջանցք բացի Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, նաև հավելել է. «Մեր կողմից արձագանք չկա։ «Չար լեզուներն» ասում են, որ ամենայն հայոց շիզիկն ու կապիտուլյանտը հավանաբար նման խոստում ադրբեջանական կողմին տվել է դեռևս հունվարի 11-ին Մոսկվայում՝ զարմացնելով անգամ Պուտիին։ Էն մյուս անասունը, որը սահմանադրորեն ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորն է, լռում է։

Բայդենն էլ ցեղասպանությունը ճանաչելուց հետո վերցրեց ու վերացրեց 907 բանաձևը. այլևս կարելի է Ադբեջանին զենք վաճառել։ Կարծես թե բոլոր կողմերից հայերի համար հիմքեր են ստեղծվում նոր հայրենազրկման ու ցեղասպանության համար։ Արտգործնախարարն էլ լռում է։ Զբաղված է շնիկ ման տալով։ Այ տուզիկ, գոնե շունը շուն լիներ»:

News.am