2021-05-12 16:59
Լրատվական գործակալություններ
Թշնամին 3 կմ առաջ է եկել նաև Վարդենիսում
Թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաև Վարդենիսում, հաղորդում է Yerkir.am-ը:
Տեղի բնակիչները հայտնում են, որ ադրբեջանցիները սարի վրա պոստերը առաջ են տվել 3 կմ, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ, որտեղ գյուղացիների արոտավայրերն են, խոտհարքերը, ամբողջովին հայկական տարածք է։
«Սարի գլխի պոսերից 3 կմ իջել են ներքև, խրամատներ են փորում այս պահին Վարդենիսի շրջանում»,-մեզ հետ զրույցում ասացին վարդենիսցիները, տեղեկացնում է News.am-ը։