2021-05-12 19:41
Լրատվական գործակալություններ
Արա Այվազյանը ՀՀ սահմանին տեղի ունեցածի մասին պատմել է Սերգեյ Լավրովին
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր խոսել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշել ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: