Մենուա Հովսեփյան․ Հակառակորդը հիմա Սև լճի կողքն են կանգնած

Իրավիճակը նորմալ է, բանակցությունները դեռ ընթանում են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Հարցին՝ արդյոք ճիշտ է, որ թշնամին Իշխանասարից վրանները հավաքում է, որ հետ գնա, Մենուա Հովսեփյանն ասաց.

«Իրենք մի քիչ հետ էլ են գնացել։ Լայն հասկացություն է դա։ Իշխանասարի հատվածը դեպի Սիսիան է, իսկ ես խոսում եմ կոնկրետ Գորիսի հատվածի մասին, Իշխանասարի մյուս թևն է։ Սև լիճն ու դա տարբեր թեմաներ են, բայց երկու կողմով էլ առաջ են եկել։ Հիմա Սև լճի ուղղությամբ հետ են գնացել, կոնկրետ Սև լճի կողքն են կանգնած»,-նշեց Գորիսի փոխքաղաքապետը։